Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կարեն Կարապետյանը հանձնարարել է նախարարություններին ներկայացնել տարեկան հաշվետվությունները

Կարեն Կարապետյանը հանձնարարել է նախարարություններին ներկայացնել տարեկան հաշվետվությունները
22.12.2016 | 17:50

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց ամփոփել հանձնարարականները, որոնք տրվել են կառավարության նիստերում:


«Մինչև տարվա վերջ այդ հանձնարարականները ավարտել ու ամփոփել»,- ասաց Կարեն Կարապետյանը: Նա հանձնարարեց պատրաստել նյութեր և հունվարին ներկայացնել 2016-ի հաշվետվությունները: «Ինչպես նաև՝ 2017-ի միջոցառումների և գերակա խնդրիների ծրագիրը: Նաև՝ ծրագրեր՝ 2017-ի համար՝ կոնկրետ պատասխանատուներով, գերատեսչության կամ նախարարության ղեկավարների կողմից: Գերակա խնդրների և միջոցառումների ծրագիրը այսօր կառավարությունում է, խնդրում եմ ամփոփեք, ռևիզիա արեք, թե ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ», - ասաց Կարեն Կարապետյանը:

Նա ընդգծեց՝ ծրագրերը, որոնք նախատեսված են 2017-ին, կոնկրետ պրոյեկտներ են:

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ